Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստատուսներ » Տխուր |
Նյութերը ենթաբաժնում: 47 Ցուցադրված նյութերը: 7-12 |
Էջեր: « 1 2 3 4 ... 7 8 » |
-Հավատու՞մ ես: |
Ա՜խ , Աստվա՛ծ ինչո՞ւ, ինչու՞ հենց մենք , ինչու՞ մեր ազգը, այն ազգը , որ միայն տառապանք է տեսել, որ միայն արցունք ու ցավ է ապրել : Ասա Տե՛ր, ե՞րբ կվերջանա այս տանջանքը հավիտենացված, մի՞թե չես խղճում այս ազգին տանջված: Փրկի՛ր և օգնի՛ր ազգիս վշտացած: Օգնի՛ր մեզ Աստվա՛ծ, եթե դու կաս: |
Նա կծկվել էր իր հին մահճում ու ափսոսում չապրած օրերի համար, գրկել էր բարձն այնպես, ինչպես մի ժամանակ նրան էր գրկում. նրան թվում էր՝ ժամանակը հետ էր ընկել, ու նրա մարմինը միայն իր գրկում էր կոպտացել ու ծանրացել: |
Մութ սենյակում կծկվել ես ու լաց լինում, մինչդեռ քեզնից հենց այդ պահին գույներ են հոսում ու կարմրած աչքերից այն կողմ գունավոր երազներ բերում քո անգույն աշխարհ, որտեղ գույների ու ժպիտների սով է: |
Ցավ... Արցունք... Սառած հայացքաներ... Ծաղիկների կախված սպիտակ գլխիկներ... 12 սյուներ... Մշտավառ կրակ... Աղոթող ձեռքեր դեպի վեր պարզած... Ապրիլի 24... Ծիծեռնակաբերդ... 1915 թիվ.. Մենք չենք մոռացել ոչ մի տարեթիվ :
|