Գլխավոր էջ » Հոդվածներ » Ստատուսներ » Տխուր |
Նյութերը ենթաբաժնում: 47 Ցուցադրված նյութերը: 13-18 |
Էջեր: « 1 2 3 4 5 ... 7 8 » |
Քո սիրուց մնաց միայն հուշեր, անո՜ւշ երազ, ուրիշ ոչի՛նչ: Դո՛ւ էիր, դո՛ւ էլ լքեցիր, մնացիր հեռու անցյալում: |
Անցավ ամենը՝ փշրված երազանքները, արցունքոտ աչքերը, անքուն գիշերները, աղեկտուր աղաչանքներն ու խանդի տեսարանները: Միայն մնաց մի անպատասխան հարց. <<Ինչպե՞ս կարող էր սերդ անկեղծ լիներ, եթե այն հիմնված էր կեղծիքի վրա>>: |
Դէր Էյր Զորի քամին մանկան ոսկորից սրինգ էր շինել ու նվագում էր անծանոթ ձայնով, անծանոթ մի երգ: Նվագում էր նա միապաղաղ ու շատ հանգիստ ձևով, կարծես այդտեղ չէր եղել ոճիրը, կարծես այդտեղ չէր թուրքը տրորել նոր ծնված մանկան, կարծես այդտեղ չէր մանուկը մորթվել իր իսկ մոր ձեռքում:
|
Մանուկներ, ծերեր, հղիներ, որբեր, քայլում էին լուռ ու գլխիկոր: Ոչ ոք չէր ուզում գնալ աշխարհից այդչափ վատ ձևով: Ոչ ոք չէր ուզում գնալ մահ տանող այդ ճանապարհով: Բայց ո՞վ կարող էր դիմակայել այդ տանջանքներին, ո՞վ կդիմանար այդ մտրակների ուժգին հարվածին: |
Արցունքոտ աչքեր...Արյունոտ ոտքեր...Ճոճվող մարմիններ...Դեպի վեր պարզված սառած հայացքներ...Իրար շղթայված քայլող դիակներ...Իրար վրա դարսված մարդկային կույտեր...Անթաղ դիակներ...Անանուն կորած միլիոնավոր հայեր...Եվ այս ամենին՝ անտարբե՛ր աշխարհ, անտարբե՛ր մարդիկ.... |